Ի՞նչ է եղել և ինչպե՞ս է Նիկոլը կործանում Հայաստանը։
Նիկոլի իշխանության գալուց երեք շաբաթ հետո, երբ նրա փառքը սավառնում էր Հայաստանի երկնքում, ես ֆեյսբուկում գրել եմ, թե ո՞վ է Նիկոլը և ինչ «առաքելությամբ» է եկել իշխանության։
Հայտնի ազատամարտիկ, երջանկահիշատակ Խաչատուր Խաչատրյանը հոդվածիս առթիվ ինձ գրեց․
«Էդ ի՞նչ ես անում, չես վախենում, որ ժողովուրդը քեզ պատառոտի»։
Ես նրան պատասխանեցի՝ թող պատառոտի և չտեսնեմ այն, թե ինչ է անելու Նիկոլը Հայաստանի հետ։
Եղել է այսդպես․ Նիկոլը պայմանավորվել է Արցախը ծախելու մասին։ Բայց հմուտ քաղաքկան գայլեր Էրդողանն ու Ալիևը կռացրել են նրան և վզից կախել նաև Հայաստանը հանձնելու մուրհակը։
Պուտինը մեր հզոր պաշտպանն էր։
Ամեն անգամ, Արցախի առթիվ, երբ Էրդողանը բացում էր բերանը, Պուտինն ասում էր՝ միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Էրդողանին և Ալիևին պետք էր Պուտինին թարսել Հայաստանի նկատմամբ։
Թուրք բորենիների հանձնարարությամբ դա արեց Նիկոլը՝ Երևան ժամանած Պուտինին դիմավորելով ոչ թե օդանավակայանում, շարժասանդուղքի մոտ, այլ իր աշխատասենյակում նստած։
Դա մեծագույն պոռնկություն էր Հայրենիքի հանդեպ, սեփական ժողովրդի հանդեպ։
Ես բացեցի փակագծերը, գրեցի այդ մասին, ասացի ամեն ինչ, կոչ արեցի ժողովրդին իշխանազրկել Նիկոլին։
Բայց ո՞վ արձագանքեց, ո՞վ է հիշում։
Արդեն կորցրել էինք Պուտինի հզոր հովանավորչությունը, և թուրքական տանդեմը պատերազմ հայտարարեց Նիկոլի ձեռքով թուլացված Հայաստանին։
Համարյա թե առանց դիմադրության թուրքական զորքերն օրական 25-30 կիլոմետր գալիս էին առաջ, սրիկա Նիկոլի հանձնարարությամբ հայալեզու մամուլում հաղորդագրություններ էին տարածում, որ հայկական զորքերը մոտեցել են Կիրովաբադին և հաջորդը Բաքուն է; Մեր այդ օրհասական վիճակում մեզ օգնության հասավ Պուտինը՝ առաջարկելով իր հովանու ներքո կնքել զինադադար:
Հայ ժողովրդի ոխերիմ, մահացու թշնամի Նիկոլն այդ օրհասկան վիճակում մերժեց զինադադարը և ստորագրեց կապիտուլյացիայի հայտարարություն։ Մենք հիմա կրում ենք այդ կապիտուլյացիայի ծանրագույն հետևանքները;
Դեռ կարելի է փրկել Հայրենիքը, եթե Հայ ժողովուրդը վաղը ևեթ լցվի Ազատության հրապարակ, վերցնի կառավարության շենքը և ոտքերի տակ տրորի վարչապետի պաշտոնը զավթած պիղծ լակոտին, այդ պարագայում Ալիևը չի կարող մտնել Հայաստան և հարվածել իր ազատության համար ոտքի ելած ժողովրդին, դա անթույլատրելի բան է, Աշխարհը չի ների նրան։
Լակոտն այս պահին էլ ոչ թե մտածում է Հայաստանի մասին, այլ բարեխճորեն կատարում է Հայաստանի կործանմանն ուղղված Էրդողան-ալիև զույգի հանձնարարությունները։
Ի՞նչ է պետք հենց այս պահին, պետք է, որ ժողովուրդը դուրս գա Հրապարակ, առանց կազմակերպելու բոլորը՝
ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ․․․
ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ․․․
ԴԵՊԻ ՀՐԱՊԱՐԱԿ․․․
Պատրիկ ԱՐՏԵՄԻ
Գրող, հրապարակախոս
Հ․ Գ․
Շատերը կհարցնեն ինձ, բա դու՛ ինչ բանի ես:
Ես կլինեի ամենաերջանիկ մարդը, եթե հանուն Հայրենիքի լինեի առաջին զոհը, և իմ աճյունը տանին հրապարակից․․․
Բայց ավա՜ղ, ես շատ ծեր եմ և հեռու, ավա՜ղ: